25 Եվ խունկ ծխեց դրա վրա՝ պատրաստված խունկից, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
25 և ճրագները վառեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
Ներս կտանես սեղանը և դրա վրա կդասավորես հացը։ Ներս կտանես աշտանակը և դրա վրա կդնես նրա ճրագամանները։
Դրա համար յոթ ճրագարան կպատրաստես և դրանք կդնես աշտանակի վրա այնպես, որ դրանք լուսավորեն դիմացից՝ մի կողմից։
Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։
Ոսկե սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ վարագույրի դիմաց։
«Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները տեղադրես, այնպե՛ս արա, որ յոթ ճրագներն էլ լուսավորեն աշտանակի առջևի կողմը”»։
Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները վառեց աշտանակի մի կողմից՝ առջևի կողմից, ինչպես որ Տերը հրամայեց Մովսեսին։