Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։
ԵԼՔ 22:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը մի՛ ուշացրու։ Քո որդիներից անդրանիկներին ինձ պիտի տաս։ |
Բեթսարիսայից մի մարդ եկավ և Աստծու մարդու համար առաջնեկ արմտիքից պատրաստված գարե նկանակներ ու չոր թուզ բերեց իր կաշվե տոպրակով։ Եղիսեեն ասաց. «Տվե՛ք ժողովրդին, թող ուտեն»։
Երբ այս բանը հրամայեց, իսրայելացիները առատորեն բերեցին ցորենի, գինու, ձեթի, մեղրի և դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայելացիներն ու Հուդայի բնակիչները առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։
Տիրոջ համար կառանձնացնես արգանդ բացող ամեն մի արու, և ամեն ինչ, որ բացում է արգանդը, լինի քո նախրից թե այլ անասուններից. արուները կնվիրաբերես Տիրոջը։
«Ինձ նվիրաբերի՛ր բոլոր արու անդրանիկներին, որոնք բացում են արգանդը Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչև անասուն, որովհետև անդրանիկը իմն է»։
Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։ Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։
Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։ Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։
ինչպես նաև քո անասունների արուները՝ արջառի առաջնածինն ու ոչխարի առաջնածինը։ Էշի առաջնածինին կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես այն, կվճարես դրա արժեքը։ Քո որդիների բոլոր անդրանիկների համար փրկագին պիտի տաս։ Իմ առաջ ձեռնունայն չերևաս։
որովհետև իմ սուրբ լեռան վրա, Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տերը՝ Աստված,- Իսրայելի բովանդակ տունը մշտապես ինձ է ծառայելու, այնտեղ եմ ձեզ ընդունելու, այնտեղ եմ ձեր ընծաներին բարեհաճությամբ նայելու, ձեր բոլոր երախայրիքները ձեր սուրբ ընծաներով հանդերձ
«Նորածին հորթը, գառը կամ ուլը յոթ օր պետք է մնա մոր մոտ։ Ութերորդ օրից սկսած և դրանից հետո այն կարող է ընդունելի նվեր լինել Տիրոջը զոհաբերելու համար։
Վա՜յ ինձ, որովհետև եղա ինչպես հասկաքաղը հունձքի ժամանակ և ճռաքաղը՝ այգեկութի ժամանակ, և չկար ողկույզ առաջին բերքից, որից ուտում էի։ Վա՜յ իմ անձին,
Իրենց երկրի հացաբույսերի առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի։ Քո տան ամեն մաքուր մարդ կարող է ուտել այն։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։
«Քո նախիրներում ու հոտերում ծնված բոլոր առաջնածին արուներին կնվիրաբերես Տիրոջը՝ քո Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես և քո հոտերի առաջին ծնունդները չխուզես։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։