Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 22:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Դուք ինձ համար սուրբ մարդիկ պիտի լինեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Գազանի հոշոտած կենդանու միս մի՛ կերեք, այլ շա՛նը նետեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 22:30
14 Խաչաձեւ Հղումներ  

«Նորածին հորթը, գառը կամ ուլը յոթ օր պետք է մնա մոր մոտ։ Ութերորդ օրից սկսած և դրանից հետո այն կարող է ընդունելի նվեր լինել Տիրոջը զոհաբերելու համար։


«Քո նախիրներում ու հոտերում ծնված բոլոր առաջնածին արուներին կնվիրաբերես Տիրոջը՝ քո Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես և քո հոտերի առաջին ծնունդները չխուզես։


Ութերորդ օրը թող որդու մարմնի անթլփատությունը թլփատի։


Տիրոջ համար կառանձնացնես արգանդ բացող ամեն մի արու, և ամեն ինչ, որ բացում է արգանդը, լինի քո նախրից թե այլ անասուններից. արուները կնվիրաբերես Տիրոջը։


Ձեր արու մանուկները ութօրյա հասակում պետք է թլփատվեն սերնդեսերունդ, ինչպես նաև ընդոծինն ու արծաթով գնված բոլոր օտարազգիները, որ քո սերնդից չեն։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Արջառի, ոչխարի ու այծի ճարպերից ոչինչ չուտեք։


Սատկածի կամ գազանից հոշոտվածի ճարպը կարող եք օգտագործել զանազան նպատակներով, սակայն ոչ իբրև կերակուր։


Ձեր բոլոր բնակավայրերում արյուն չուտեք՝ ո՛չ թռչունի, ո՛չ անասունի։


Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, սրբվե՛ք և սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ ես՝ Տերը, ձեր Աստվածը։ Ձեր անձերը մի՛ պղծեք՝ երկրի վրա շարժվող զեռուններ ուտելով։


Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեց ձեզ եգիպտացիների երկրից, լինելու ձեր Աստվածը։ Դուք սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։


Ով մեռելոտի կամ գազանից հոշոտված կենդանու միս ուտի, լինի նա տեղաբնակ թե եկվոր, պետք է լվանա իր հագուստները, լվա իր մարմինը։ Նա անմաքուր թող լինի մինչև երեկո և ապա մաքուր համարվի։


Սատկած կամ գազանից հոշոտված կենդանու միս չպետք է ուտի, որպեսզի դրանցով չպղծվի։ Ես եմ Տերը։


Ոչ մի սատկած անասունի միս չուտեք։ Այն կտաք ձեր քաղաքներում գտնվող պանդուխտին, որ ուտի, կամ էլ կվաճառեք օտար մարդու, որովհետև դու Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդն ես։ Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։


Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ