Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 որովհետև իմ սուրբ լեռան վրա, Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տերը՝ Աստված,- Իսրայելի բովանդակ տունը մշտապես ինձ է ծառայելու, այնտեղ եմ ձեզ ընդունելու, այնտեղ եմ ձեր ընծաներին բարեհաճությամբ նայելու, ձեր բոլոր երախայրիքները ձեր սուրբ ընծաներով հանդերձ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Որովհետև իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տեր Աստված,- այնտեղ՝ այն երկրում, ինձ պիտի պաշտի ամբողջ Իսրայելի տունը, ամենքը միասին. այնտեղ ես պիտի ընդունեմ նրանց և այնտեղ պիտի պահանջեմ ձեր ընծաները, ձեր նվերների երախայրիքը՝ ձեր բոլոր սուրբ ընծաներով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:40
29 Խաչաձեւ Հղումներ  

նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, կուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի»։


Հուդայի և Երուսաղեմի զոհաբերությունը հաճելի կլինի Տիրոջը հին օրերի նման և նախկին տարիների պես։


Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն ու իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի Տունը պիտի փառավորվի։


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։


և երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրա անեն ձեր ողջակեզը, և դա թող լինի ձեր փրկության համար։ Ես էլ կընդունեմ ձեզ”»,- ասում է Տերը՝ Աստված։


Իսրայելի բարձրաբերձ լեռից։ Տնկելու եմ, և ոստեր է արձակելու, պտղաբերելու է և մեծ մայրի է դառնալու։ Նրա տակ հանգստանալու են բոլոր կենդանիները, և նրա հովանու տակ օթևանելու են բոլոր թռչունները։ Նրա ճյուղերը հաստատ են մնալու նրա վրա։


Եվ այնպես պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ յուրաքանչյուր անձ պիտի գա Երուսաղեմում իմ առաջ երկրպագելու,- ասում է Տերը։-


Եվ Հոգին եկավ ինձ վրա ու տարավ դեպի մի բարձր ու մեծ լեռ և ցույց տվեց ինձ մեծ ու սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։


Եվ երկնքում մեծ նշան երևաց՝ մի կին՝ արեգակն իր վրա առած, լուսինն իր ոտքերի տակ և իր գլխի վրա տասներկու աստղերից մի պսակ։


Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։


քանզի ինչպես որ խմեցիր իմ սուրբ լեռան վրա, գինի կխմեն բոլոր ազգերը, կխմեն, կընկնեն ու կլինեն չեղածների նման»։


Պիտի գան և ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրա, պիտի գան դեպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հոտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պես, այլևս քաղց չպիտի զգան։


Եվ ինչպես որ Տիրոջ տանն Իսրայելի որդիները սաղմոսներով իրենց նվերներն են մատուցում ինձ, այդպես էլ բոլոր ազգերից Երուսաղեմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծա պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրա հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ,- ասում է Տերը։-


«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։


Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։


Ոռնան, ամեն ինչ տալով արքային, նրան ասաց. «Թող Տերը՝ քո Աստվածը, քեզ օրհնի»։


«Այս մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Բարձրավանդակի ընտիր-ընտիր մայրիների ճյուղերից մեկի գագաթից ոստ եմ կտրելու և բարձր լեռան վրա եմ տնկելու. այն կախ եմ տալու


հովանավոր քերովբեի հետ էիր. քեզ Աստծու սուրբ լեռան վրա դրեցի, և հրեղեն քարերի մեջ էիր։


Աստվածային տեսիլքի մեջ նա ինձ բերեց Իսրայելի երկիրն ու դրեց մի չափազանց բարձր լեռան վրա, իսկ դրա վրա՝ դեմ հանդիման, կար քաղաքի պես մի շինվածք։


Լեռան կատարի տան պատկերը, նրա չորս կողմերի սահմանները ամենասուրբ են։ Այս է տաճարի օրենքը»։


Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ