Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 8:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ ոչ միայն նա, այլ ինքներս էլ, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք էլ մեր մեջ հառաչում ենք՝ սպասելով որդեգրությանը, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը,

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 8:23
26 Խաչաձեւ Հղումներ  

նույնպես և Քրիստոսը մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի հայտնվի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հավատով փրկվելու համար։


Սուրբ Հոգին մեր ժառանգության գրավականն է, մինչև որ փրկություն ձեռք բերենք, որպեսզի գովերգենք նրա փառքը։


Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։


և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի,


Իսկ մենք Հոգու զորությամբ, հավատով արդարանալու հույսով ենք սպասում,


Տառապած մի մարդ եմ ես. ո՞վ կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից։


Որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծու որդիների հայտնությանը,


քանի որ նրանց համար այլևս մահ չի լինի, որովհետև հարության որդիներ լինելով՝ հրեշտակների նման են և Աստծու որդիներ։


Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։


Եվ երբ սկսվի այս բանը, վե՛ր կացեք և ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև մոտ է ձեր փրկությունը»։


որպեսզի հավատի ձեր փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա և կրակով փորձված ոսկին, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ,


Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, դատաստանի օրը կտա ինձ։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են նրա հայտնությանը։


Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։


որովհետև լույսի պտուղն ամեն բարության, արդարության ու ճշմարտության մեջ է։


Որովհետև երբ մենք Մակեդոնիա հասանք, երբեք հանգիստ չունեցանք, ավելին՝ ամեն կողմից նեղություն կրեցինք, քանի որ դրսից թշնամիներն էին, իսկ ներսից՝ մեր վախը։


Երբ այս բանը հրամայեց, իսրայելացիները առատորեն բերեցին ցորենի, գինու, ձեթի, մեղրի և դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայելացիներն ու Հուդայի բնակիչները առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։


Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև մեր նեղությունների մեջ, որովհետև գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում,


Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև Աստծով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որի միջոցով հենց հաշտություն ընդունեցինք։


որ ոչ մի շնորհ չի պակասում ձեզ, մինչ սպասում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանը։


Ինքն է, որ նաև կնքեց մեզ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ