Իսահակն ասաց որդուն. «Ինչպե՞ս այդքան շուտ գտար, որդյա՛կ»։ Նա պատասխանեց. «Տերը՝ քո Աստվածը, իմ առջև բերեց այն»։
ԵԼՔ 20:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի։ |
Իսահակն ասաց որդուն. «Ինչպե՞ս այդքան շուտ գտար, որդյա՛կ»։ Նա պատասխանեց. «Տերը՝ քո Աստվածը, իմ առջև բերեց այն»։
Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թե ի՛նչ պետք է անես նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։
Սպասավոր Գեեզին ասաց Եղիսեեին. «Իմ տերը հրաժարվեց վերցնել ասորի Նեեմանի բերած նվերները։ Կենդանի է Տերը. ես նրա հետևից կվազեմ ու մի բան կվերցնեմ»։
Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։
Բայց դուք շրջվեցիք ու պղծեցիք իմ անունը, յուրաքանչյուրը վերադարձրեց իր ծառային, ամեն մեկը՝ իր աղախնին, որոնց ձեր հոգու համար ազատ էիք արձակել, և վերադարձրիք, որպեսզի ծառա ու աղախին լինեն ձեզ համար»։
և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։
Անունս էլ սուրբ է ճանաչվելու իմ ժողովրդի՝ Իսրայելի մեջ ու այլևս չի պղծվելու։ Եվ երկրի բոլոր ազգերը կիմանան, որ ես եմ Տերը՝ Իսրայելի սուրբը։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Բայց ես Աստծուն եմ վկա կանչում իմ անձին, որ ձեզ խնայելու համար այլևս չեկա Կորնթոս։ Ոչ թե իշխում ենք ձեր հավատի վրա, այլ գործակից ենք ձեր ուրախությանը, քանի որ հավատի մեջ հաստատուն եք։
Տիրոջ՝ քո Աստծու անունը անիմաստ տեղը մի՛ արտասանիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, չի արդարացնի նրան, ով իր անունը անիմաստ տեղն է օգտագործում։
Ամեն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր «այո»-ն «այո» թող լինի, և «ոչ»-ը՝ «ոչ», որպեսզի դատաստանի տակ չընկնեք։
Հիմա երդվե՛ք ինձ Տիրոջով՝ Աստծով, որ ինչպես ես եմ ձեզ ողորմություն անում, այդպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Ինձ մի ճշմարիտ նշա՛ն տվեք,
Հիմա այսպես անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ տվեցինք նրանց»։