Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Տիրոջ՝ քո Աստծու անունը անիմաստ տեղը մի՛ արտասանիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, չի արդարացնի նրան, ով իր անունը անիմաստ տեղն է օգտագործում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Քո Տեր Աստծու անունը իզուր բերանդ չառնես, որովհետև Տերն անպատիժ չի թողնի նրան, ով իր անունը իզուր բերանն է առնում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 5:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։


Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետևիր ու նրա՛ անունով երդվիր։


Իմ անունով սուտ երդում մի՛ տվեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Ամեն բանից առաջ, եղբայրե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր «այո»-ն «այո» թող լինի, և «ոչ»-ը՝ «ոչ», որպեսզի դատաստանի տակ չընկնեք։


և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։


Տիրոջից՝ քո Աստծուց, երկնչի՛ր, պաշտի՛ր նրան, հարի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով,


Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ