Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հիմա այսպես անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ տվեցինք նրանց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Ահա թե ինչ կանենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ արեցինք նրանց»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։


Որոգայթ է մարդու համար շտապելը և իր ինչքից նվիրելը, ուխտից հետո՝ զղջալը։


Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ։


պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը,


Իշխաններն ասացին ողջ ժողովրդին. «Մենք Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել ենք և չենք կարող ստել նրանց։


Եվ իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն և ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ և ջրկիրներ»։ Եվ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպես որ իշխաններն ասացին նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ