Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թե ի՛նչ պետք է անես նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ հիմա դու նրան անմեղ չհամարես. դու իմաստուն մարդ ես և գիտես, թե ինչ պետք է անես նրան, որ նրա ալևոր մազերն արյունով իջեցնես գերեզման»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Գործի՛ր իմաստնությամբ և մի՛ թող, որ նրա ալևոր մազերը խաղաղությամբ գերեզման իջնեն։


և տեսնի, որ տղան մեզ հետ չէ, կմեռնի, որով մենք՝ քո ծառաները, մեր հորը՝ քո ծառային, ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնենք։


Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։


Դողում եմ մարմնիս բոլոր անդամներով, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։


Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։


ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։


Իսկ եթե այդպես չվարվեք, մեղավոր կհամարվեք Տիրոջ առջև և ձեր մեղքերը կճանաչեք, երբ չարիք հասնի ձեզ։


Քո կալի ու հնձանի արդյունքը մի՛ կտրիր ինձնից։ Քո որդիների անդրանիկներին ինձ կնվիրաբերես։


Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։


Դավիթ արքան եկավ մինչև Բավուրիմ, և ահա այնտեղից Սավուղի տան ազգականներից մի մարդ մեջտեղ ելավ։ Դա Գերայի որդի Սեմեին էր։ Նա դուրս եկավ՝ անիծելով


Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։


Քո Աստծուն մի՛ վատաբանիր և քո ժողովրդի իշխանին մի՛ հայհոյիր։


որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ