ԵԼՔ 17:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։ |
Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։
Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։
Եվ Մովսեսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրա ու վերադարձավ Եգիպտոս։ Մովսեսն իր ձեռքում ուներ այն գավազանը, որ Աստված էր տվել իրեն։
Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ պաշտոնյան, պատասխանեց՝ ասելով. «Տե՛ր Մովսես, արգելի՛ր նրանց»։
Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։
Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։
Մովսեսն այս օրհներգությունները գրեց այդ օրը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։ Մովսեսը մտավ ժողովրդի մեջ, և ինքն ու Նավեի որդի Հեսուն օրենքի բոլոր խոսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։
Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։
Եվ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ գայիսոնը մեկնի՛ր դեպի քաղաքը, որովհետև քո ձեռքն եմ մատնել այն, և դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Հեսուն իր ձեռքում եղած գայիսոնը մեկնեց դեպի քաղաքը։
Հեսուն և ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր այրեր ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։