Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 4:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Եվ Մովսեսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրա ու վերադարձավ Եգիպտոս։ Մովսեսն իր ձեռքում ուներ այն գավազանը, որ Աստված էր տվել իրեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 4:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։


Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։


Տերը նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա ասաց. «Գավազան»։


Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով հրաշքներ կգործես»։


Այս խոսքերի վրա Մովսեսը փախավ ու պանդխտեց Մադիամի երկրում, որտեղ երկու որդի ունեցավ։


Կինը հղիացավ ու ծնեց որդի, որին Մովսեսը Գերսամ անվանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»։


Իսկ դու ա՛ռ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները թող մտնեն ծովն ու անցնեն ցամաքով։


Հայտնեցին Մովսեսին՝ ասելով. «Ահա քո աները՝ Հոթորը, գալիս է քեզ մոտ, և նրա հետ են քո կինը և քո երկու որդիները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ