Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 13:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Գադի ցեղից՝ Մաքքիի որդի Գուել։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 13:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Եփրեմի ցեղինը՝ Նավեի որդի Ավսեն,


Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։


Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։


ինչպես որ Օսեեի բերանով է ասում. «Նրան, որ իմ ժողովուրդը չէր, ինձ ժողովուրդ պիտի կոչեմ, և նրան, որ ինձ սիրելի չէր, սիրելի (Ովս. 2.25)։


Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։


Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։


Մովսեսն այս օրհներգությունները գրեց այդ օրը և այն սովորեցրեց Իսրայելի որդիներին։ Մովսեսը մտավ ժողովրդի մեջ, և ինքն ու Նավեի որդի Հեսուն օրենքի բոլոր խոսքերը լսելի դարձրին ժողովրդի ականջին։


Չեք մտնի այն երկիրը, որի վրա բարձրացնելով իմ ձեռքը՝ երդվեցի՝ “Ձեզ կբնակեցնեմ այնտեղ”, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։


Իսկ Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք երկիրը հետախուզողներից էին, պատառոտեցին իրենց հանդերձները


Գադի ցեղինը՝ Մակքիի որդի Գուդիելը։


«Մարդի՛կ ուղարկիր՝ հետախուզելու քանանացիների երկիրը, որ ես իբրև կալվածք տալու եմ Իսրայելի որդիներին։ Յուրաքանչյուր ցեղից մի մարդ, նրանց նահապետական տների ամենագլխավորներին ուղարկի՛ր»։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։


նրա որդին՝ Նուն, և նրա որդին՝ Հեսու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ