Եվ քանի որ Մովսեսի ձեռքերը ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար բերեցին, և նա նստեց դրա վրա, ապա Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, բռնեցին նրա թևերի տակից։ Այսպիսով Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին։
Այդ օրը գրավեցին նաև Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագավորին, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մի ազատված կամ փախստական չմնաց նրանցից։ Մակեդայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Երիքովի թագավորի հետ։
Գրավեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագավորին և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ապրող ոչ մեկը չազատվեց։ Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին Ոդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մեջ եղած ամեն ինչ ոչնչացրին։
Նրանց բոլոր թագավորներին և նրանց երկիրը Հեսուն նվաճեց միաժամանակ, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, կռվում էր Իսրայելի հետ միասին։ Եվ Հեսուն ու ողջ Իսրայելը վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։