Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ պաշտոնյան, պատասխանեց՝ ասելով. «Տե՛ր Մովսես, արգելի՛ր նրանց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ ծառան, պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:28
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։


Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.


Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։


Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։


Մի պատանի, գալով Մովսեսի մոտ, պատմեց այդ մասին ու ասաց. «Ելդադն ու Մովդադը մարգարեացան բանակատեղիում»։


Մովսեսն ու նրա գործակից Հեսուն բարձրացան Աստծու լեռը։


նրա որդին՝ Նուն, և նրա որդին՝ Հեսու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ