Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների երկրի վրա, և մորեխ կելնի եգիպտացիների երկրի վրա և կուտի երկրի այն ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել են կարկուտից»։
ԵԼՔ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանք կծածկեն երկրի երեսը, և ոչ ոք չի կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն, ինչ որ փրկվել մնացել է կարկուտից, և կուտեն արտերի մեջ բուսած ձեր բոլոր ծառերը։ |
Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների երկրի վրա, և մորեխ կելնի եգիպտացիների երկրի վրա և կուտի երկրի այն ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել են կարկուտից»։
Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։
Եվ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին, վաղն իսկ՝ հենց այս ժամին, անթիվ-անհամար մորեխ կթափեմ քո տարածքների վրա։
Թրթուրի մնացորդները մորեխը կերավ, մորեխի մնացորդները ջորյակը կերավ, և ջորյակի մնացորդները կերավ երևիլը։
Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։
Նրա առջևից լափող կրակ է, նրա հետևից՝ բորբոքված բոց. նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է, իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։