Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եվ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին, վաղն իսկ՝ հենց այս ժամին, անթիվ-անհամար մորեխ կթափեմ քո տարածքների վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեխ կուղարկեմ քո սահմանների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 10:4
15 Խաչաձեւ Հղումներ  

Ծխից մորեխներ դուրս եկան երկրի վրա. և նրանց տրվեց զորություն՝ կարիճի խայթոցների նման։


Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։


մորեխը, որ թագավոր չունի, կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի,


Ես ահա վաղն իսկ՝ հենց այս ժամին, այնպիսի սաստիկ կարկուտ պիտի տեղացնեմ, որպիսին դեռևս չի եղել Եգիպտոսում՝ իր գոյության օրվանից մինչև այսօր։


Եվ Աստված ժամ նշանակեց ու ասաց. «Վաղն իսկ Տերը կիրագործի այդ բանը երկրի վրա»։


Այլ պետք է երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, ինչպես որ պատվիրել է մեզ Տերը»։


Դրանք հավաքեցին կույտ-կույտ, և երկիրը գարշահոտեց։


Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։


Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։


Շատ սերմ կցանես արտում, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխը կուտի այն։


Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։


Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն անեն անապատում”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ