և նրանց հանձնեց գաբավոնացիների ձեռքը, որոնք նրանց կախեցին լեռան վրա՝ Տիրոջ առաջ։ Նրանք յոթն էլ միասին զոհվեցին։ Նրանք մեռան հնձի առաջին օրերին, գարու հնձի սկզբում։
Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների երկրի վրա, և մորեխ կելնի եգիպտացիների երկրի վրա և կուտի երկրի այն ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել են կարկուտից»։
Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։
Եվ դու քեզ համար ա՛ռ ցորեն ու գարի, ոսպ ու ոլոռ, կորեկ ու հաճար, դրանք դի՛ր խեցե մի ամանի մեջ և քեզ համար հա՛ց պատրաստիր։ Ու ըստ կողքիդ վրա քո քնելու օրերի թվի՝ հարյուր իննսուն օր, կուտես այն։