Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 10:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Մորեխը ծածկեց ողջ երկիրը, և երկիրն ապականվեց։ Կերավ երկրի ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել էին կարկուտից։ Եգիպտացիների ողջ երկրում կանաչ բան չմնաց ո՛չ ծառերի, ո՛չ էլ դաշտային տունկերի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Մորեխը ծածկեց ամբողջ երկրի ներսը, և երկիրը մթնեց։ Եվ կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 10:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների երկրի վրա, և մորեխ կելնի եգիպտացիների երկրի վրա և կուտի երկրի այն ողջ բուսականությունն ու ծառերի պտուղները, որ փրկվել են կարկուտից»։


Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։


մորեխը, որ թագավոր չունի, կարծես մեկի հրամանով հավաքվում է զորաժողովի,


Թրթուրի մնացորդները մորեխը կերավ, մորեխի մնացորդները ջորյակը կերավ, և ջորյակի մնացորդները կերավ երևիլը։


Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։


Եվ կլինի, որ կվերջացնի երկրի խոտն ուտելը, և կասեմ. «Տե՛ր, Տե՛ր, խնայի՛ր, որովհետև ո՞վ կլինի, որ ոտքի կկանգնեցնի Հակոբին, քանի որ սակավաթիվ է։


Նա պատգամավորներ ուղարկեց Բաղաամի՝ Բեովրի որդու մոտ, Փաթուրն քաղաքը, որ գետեզրին է, իր ազգակիցների երկիրը, որպեսզի կանչի նրան՝ ասելով. «Ահա մի ժողովուրդ է ելել Եգիպտոսից, որ ծածկել է երկրի երեսը և իջևանել իմ մոտակայքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ