Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Քո տները, քո պաշտոնյաների տները և եգիպտացիների ողջ երկրի բոլոր տներն այնպես կլցվեն մորեխներով, որ ո՛չ ձեր հայրերը, ո՛չ էլ նրանց նախահայրերը երբեք չեն տեսել երկրի վրա՝ իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և բոլոր եգիպտացիների տները, որ ո՛չ քո հայրերը և ո՛չ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 10:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք և այստե՛ղ զոհ մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։


Իրենց կախարդություններով նույնն արեցին նաև եգիպտացի գիտունները և գորտեր հանեցին եգիպտացիների երկրի վրա։


Հավատո՛վ թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե անտեսանելին էր տեսնում։


խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։


Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ և երկրպագեն ինձ ու ասեն. “Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”։ Եվ այդ ժամանակ կելնենք»։ Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից։


Եգիպտացիների ողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և չի էլ լինի։


Այդպես չի լինի, այլ միայն տղամարդիկ թող գնան և պաշտեն Աստծուն, քանի որ այդքան ուզում եք»։ Եվ նրանց վռնդեցին փարավոնի մոտից։


Կարկուտ էր և կարկուտի մեջ՝ բորբոքված կրակ։ Կարկուտն այնքան սաստիկ էր, որ նմանը չէր եղել եգիպտացիների ողջ երկրի վրա՝ այնտեղ մարդ բնակվելուց ի վեր։


Կարշավեն քաղաքի վրա, կընթանան պարիսպների վրայով, կդիմեն դեպի ապարանքները և գողերի նման ներս կմտնեն պատուհաններից։


Ես ահա վաղն իսկ՝ հենց այս ժամին, այնպիսի սաստիկ կարկուտ պիտի տեղացնեմ, որպիսին դեռևս չի եղել Եգիպտոսում՝ իր գոյության օրվանից մինչև այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ