և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելին՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զատիկը տոնեն Երուսաղեմում, քանի որ քիչ մարդ էր հավաքվել՝ հակառակ գրվածի։
ԵԶՐԱՍ 7:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հաստատ որոշումով հրաման տվեցի, որ իմ թագավորության տակ գտնվող Իսրայելի ժողովրդից, քահանաներից և ղևտացիներից բոլոր նրանք, ովքեր կկամենան, թող քեզ հետ վերադառնան Երուսաղեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հրամայում եմ, որ իմ թագավորությունում գտնվող իսրայելացիներից, նրա քահանաներից ու ղևտացիներից ամեն ոք, ով կցանկանա Երուսաղեմ գնալ, քեզ հետ թող գնա։ |
և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելին՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զատիկը տոնեն Երուսաղեմում, քանի որ քիչ մարդ էր հավաքվել՝ հակառակ գրվածի։
Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։
Սակայն բաբելացիների Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրամայեց շինել Տիրոջ՝ Աստծու այս տունը։
Այն ժամանակ Դարեհ թագավորը հրամայեց, և փնտրեցին Բաբելոնի թագավորական հիշատակագրությունների մատյանների պահոցում։
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։