Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 7:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Հրամայում եմ, որ իմ թագավորությունում գտնվող իսրայելացիներից, նրա քահանաներից ու ղևտացիներից ամեն ոք, ով կցանկանա Երուսաղեմ գնալ, քեզ հետ թող գնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Հաստատ որոշումով հրաման տվեցի, որ իմ թագավորության տակ գտնվող Իսրայելի ժողովրդից, քահանաներից և ղևտացիներից բոլոր նրանք, ովքեր կկամենան, թող քեզ հետ վերադառնան Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 7:13
11 Խաչաձեւ Հղումներ  

և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելի մեջ՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնեն Երուսաղեմում, որովհետև վաղուց չէին կատարել այն, ինչպես որ գրված էր։


Ձեզանից ամեն մեկը, ով որ նրա ժողովրդից է, իր Աստվածն իր հետ լինի, թող ելնի Երուսաղեմ, որ Հուդայում է, և շինի Իսրայելի Աստծու՝ Տիրոջ տունը. նա է Աստված, որ Երուսաղեմում է։


Բայց Բաբելոնի Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց կառուցել Աստծու այս տունը։


Այդ ժամանակ Դարեհ թագավորը հրաման տվեց, և որոնեցին դիվանատանը, որտեղ գանձերն էին պահում Բաբելոնում։


Սուրհանդակները դուրս եկան՝ շտապելով թագավորի հրահանգով. և հրամանը Շուշան մայրաքաղաքում տրվեց։ Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքը շփոթված էր։


Թագավորն ասաց, որ այնպես կատարվի, և հրամանը հրապարակվեց Շուշանում, և Համանի տասը որդիներին կախեցին։


Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։


Եվ նրանց հաստատեց հավիտյանս հավիտենից. կանոն դրեց, որ չի խափանվի։


Ես հրամայում եմ, որ իմ թագավորության ամբողջ իշխանության մեջ մարդիկ դողան և երկյուղեն Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և հավիտենական է. նրա թագավորությունը չի կործանվելու, և նրա իշխանությունը չի ավարտվելու։


Որովհետև Աստված է, որ ձեր մեջ ներգործում է կամենալն ու կատարելն ըստ իր բարեհաճ ծրագրի։


Հոգին ու հարսն ասում են. «Արի՛»։ Լսողը ևս ասում է. «Արի՛։ Թող գա, ով ծարավ է, և ով կամենում է, թող ձրի վերցնի կենաց ջուրը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ