քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
ԵԶՐԱՍ 5:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Տիրոջ՝ Աստծու աչքը գերությունից դարձած հրեաների վրա էր, և չխափանեցին նրանց գործը, մինչև որ տեղեկացնեին Դարեհ արքային։ Նրանք հարկահան ուղարկեցին, որպեսզի Դարեհին գրով տեղեկացնեն այս մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։ |
քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
Եվ ինձ ողորմություն արեց և պատվեց թագավորի ու նրա խորհրդակիցների և թագավորի բոլոր իշխանների առաջ։ Եվ ես հզորացա, որովհետև Տիրոջ ձեռքը ողջ բարությամբ ինձ հետ էր. հավաքեցի Իսրայելի բոլոր իշխաններին, որ ինձ հետ վերադառնան։
Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։
քանի որ ամաչեցի թագավորից հեծյալներ խնդրել՝ ճանապարհին թշնամիներից մեզ փրկելու համար, որովհետև թագավորին ասել էի, թե մեր Տիրոջ ձեռքը բարությամբ օգնում է բոլոր նրանց, ովքեր փնտրում են նրան, իսկ նրա զորությունն ու բարկությունը նրանց դեմ է, ովքեր լքում են նրան։
Հավաքվեցին և ուրախացան ինձ վրա, Շուրջս տանջանքներ կուտակվեցին, Բայց ես չհասկացա, Ցրվեցին, բայց չզղջացին։
Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ
Երբեք մի՛ վախեցեք հակառակորդներից. այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության։
որովհետև Տիրոջ աչքն արդարների վրա է, նրա ականջները՝ բաց նրանց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է (Սաղ. 33(34).12-16)։