Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 5:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ իրենց Աստծու աչքը հրեաների ավագների վրա էր, և նրանց չարգելեցին, մինչև որ բանը հասնի Դարեհին, և նա այն ժամանակ սրա համար հրաման տա։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Բայց Տիրոջ՝ Աստծու աչքը գերությունից դարձած հրեաների վրա էր, և չխափանեցին նրանց գործը, մինչև որ տեղեկացնեին Դարեհ արքային։ Նրանք հարկահան ուղարկեցին, որպեսզի Դարեհին գրով տեղեկացնեն այս մասին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 5:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,


և ինձ վրա դարձրեց թագավորի և նրա խորհրդականների, թագավորի բոլոր զորավոր իշխանների շնորհը։ Եվ ես զորացա, որովհետև իմ Տեր Աստծու ձեռքը ինձ վրա էր, և ինձ հետ գնալու համար Իսրայելի իշխաններին հավաքեցի։


այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից, և նա հմուտ դպիր էր Մովսեսի օրենքի, որ Իսրայելի Տեր Աստվածն էր տվել, և իր Տեր Աստծու ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրածները։


Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Սաղ. 34.12-16)։


Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։


«Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։


Որովհետև ամաչում էի թագավորից, որ ճանապարհին մեզ թշնամուց պաշտպանելու համար զորք և ձիավորներ ուզեմ, քանզի թագավորին ասել էինք, թե մեր Աստծու ձեռքը բոլոր նրան խնդրողների վրա է բարության համար, իսկ նրա զորությունն ու բարկությունը՝ բոլորի վրա, ովքեր թողնում են նրան։


Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։


Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։


որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ