Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա Եզրասը, ելնելով Աստծու տնից, գնաց գանձատուն՝ Եղիսուբի որդի Հոհանի մոտ. հաց չկերավ և ջուր չխմեց, այլ ողբում էր բազմության անօրենությունների և մեծամեծ մեղքերի վրա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եզրասը վեր կացավ Աստծու տան առաջից և գնաց Եղիասիբի որդի Հոհանանի սենյակը և այնտեղ գնալով՝ հաց չկերավ ու ջուր չխմեց, որովհետև տրտմել էր գերությունից վերադարձածների անօրինության համար։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 10:6
16 Խաչաձեւ Հղումներ  

Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։


Ողջ Հուդայի երկրում ու Երուսաղեմում հայտարարում էին.


Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։


Հովակիմը ծնեց Եղիասիբին, Եղիասիբը՝ Հովադեին,


Եղիասիբի օրերին ղևտացիներից, որպես տոհմերի առաջնորդներ, գրանցված էին Հովդան, Հովան, Հովնանը և Իդուան։ Այս բոլորը քահանաներ էին Դարեհի թագավորության ժամանակ։


Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։


և այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, որտեղ դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը և ղևտացիների, երգիչների ու դռնապանների համար սահմանված ցորենի, գինու, ձեթի ու յուղի տասանորդները, ինչպես նաև առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։


Եղիասիբ մեծ քահանան և նրա քահանա եղբայրները ոտքի ելան և շինեցին Ջրմուղի ավազանի դարպասը, սրբագործեցին այն և կանգնեցրին նրա դռները և կառուցեցին այն մինչև Անամայելի աշտարակը։


Նրա կողքին մեկ այլ հատված՝ անկյունից մինչև Բեթելիասուբի դուռը, որտեղ մնում էր մեծ քահանան, ստանձնեց Զաբուի որդի Բարուքը։


Պատվիրաններից դուրս չեմ գա բնավ, որ չմեռնեմ։ Խոսքերը նրա ծոցումս կպահեմ։


Նա, որ քո կյանքը փրկում է ապականությունից, Քեզ ողորմությամբ և գթությամբ պսակում,


Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։


Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։


Տիրոջ առջև կրկին աղաչեցի, ինչպես առաջին անգամ, քառասուն օր, քառասուն գիշեր հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։