Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 13:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 և այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, որտեղ դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը և ղևտացիների, երգիչների ու դռնապանների համար սահմանված ցորենի, գինու, ձեթի ու յուղի տասանորդները, ինչպես նաև առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 նրա համար մի մեծ սենյակ էր շինել, որտեղ առաջ դնում էին հացի նվերները, կնդրուկը և անոթները և ցորենի, գինու և ձեթի տասանորդները՝ ղևտացիների, երգիչների և դռնապանների բաժինը, նաև քահանաների ընծաները։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 13:5
9 Խաչաձեւ Հղումներ  

Եզեկիան ասաց. «Ուրիշ շտեմարաններ և՛ս պատրաստեք Տիրոջ տանը»։


Նրանք արծաթը տվեցին հյուսներին և շինարարներին, որ քառանկյուն խոշոր քարեր ու գերանների համար փայտ գնեն, որպեսզի ծածկեն այն շենքերը, որ Հուդայի թագավորներն էին քանդել։


Մեր հողի առաջին պտուղները և մեր ծառերի առաջին պտուղները ևս ամեն տարի կտանք մեր Աստծու տանը։


Մեր որդիների անդրանիկների փրկագին դիդրախմին և մեր անասունների առաջնածինները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, և մեր արջառների ու հոտերի առաջնածինները կբերենք մեր Աստծու տունը և կհանձնենք քահանաներին և ղևտացիներին, որոնք սպասավորում են Տիրոջ տանը։


Ցորենի երախայրիքը և ծառերի բերքը, ինչպես նաև գինին ու ձեթը կբերենք քահանաներին՝ Աստծու տան գանձարան։ Ղևտացիներն էլ թող շրջեն և հավաքեն մեր երկրի ողջ տասանորդը։


Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար,


ու վերադարձա Երուսաղեմ։ Ես իմացա այն բոլոր չարությունները, որ Եղիասիբն արել էր Տուբիայի պատճառով, որովհետև նրա համար գանձատուն էր շինել Տիրոջ տաճարի գավթում։


Նրա թե՛ սենյակները, թե՛ նրանց մուտքերն ու կամարները երկրորդ դռան դիմաց էին, որտեղ ողջակեզներն էին լվանում։ Դռան կամարի տակ սեղաններ կային,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ