Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Ինձ մոտ հավաքվեցին բոլոր նրանք, որ երկյուղում էին Իսրայելի Աստծուց պանդխտությունից վերադարձածների անհավատարմության համար, և ես այդպես սգավոր նստեցի մինչև երեկոյան զոհի ժամը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ինձ մոտ հավաքվեցին Իսրայելի Աստծու խոսքից բոլոր վախեցողները, իսկ ես ապշած նստած էի մինչև երեկոյան զոհաբերությունը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 9:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։


Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։


Գառներից մեկը կզոհես առավոտյան, իսկ մյուս գառը կզոհես երեկոյան։


պատկառանքով լցրեցին քո սիրտը, և դու խոնարհվեցիր իմ առջև, երբ լսեցիր այդ տեղի ու նրա բնակիչների դեմ ասված իմ խոսքերը։ Դու խոնարհվեցիր իմ առջև, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, և ես լսեցի,- ասում է Տերը։


Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։


Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։


Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։


Երկրորդ գառը կզոհես երեկոյան այնպես, ինչպես առավոտյան զոհված գառը՝ բերելով նույն ընծաները՝ որպես անուշահոտ ընծա Տիրոջ համար։


Եվ ահա մի իսրայելացի Մովսեսի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի ներկայությամբ, մինչ նրանք լաց էին լինում Վկայության խորանի դռանը, իր եղբորն առաջնորդեց մադիանացի մի կնոջ մոտ։


Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ