Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Տիրոջ առջև կրկին աղաչեցի, ինչպես առաջին անգամ, քառասուն օր, քառասուն գիշեր հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Առաջվա նման վայր ընկա Տիրոջ առաջ քառասուն օր և քառասուն գիշեր. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքերի համար, որովհետև չարություն էիք արել Տիրոջ առաջ՝ բարկացնելու համար նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը մանկան համար աղաչեց Աստծուն. Դավիթը ծոմ պահեց ու գիշերը գետնին քնեց։


Նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու լեռը՝ Քորեբ։


Ապա Եզրասը, ելնելով Աստծու տնից, գնաց գանձատուն՝ Եղիսուբի որդի Հոհանի մոտ. հաց չկերավ և ջուր չխմեց, այլ ողբում էր բազմության անօրենությունների և մեծամեծ մեղքերի վրա։


Ովքեր ծով էին իջնում նավերով Եվ բազում ջրերում գործեր կատարում,


Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։


ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։


Եվ ես քառասուն օր ու քառասուն գիշեր մնացի լեռան վրա, և այս անգամ էլ Տերը լսեց ինձ ու չկոտորեց ձեզ։


իմ ձեռքի երկու տախտակները ձեր աչքի առջև ջարդուփշուր արեցի։


Ես Տիրոջ առջև աղաչեցի քառասուն օր, քառասուն գիշեր։ Ես աղաչեցի, որովհետև Տերն ասում էր, որ կկոտորի ձեզ։


երբ ես բարձրացել էի լեռը, որպեսզի ստանամ քարե տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տերը տվեց ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լեռան վրա, հաց չկերա, ջուր չխմեցի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ