Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 13:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Լսեցի, որ Եղիասիբ մեծ քահանայի որդի Հովիդիայի որդիներից մեկի կինը Սանաբաղատի դուստրն է, և նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ մեծ քահանա Եղիասիբի որդի Հովիադայի որդիներից մեկը որոնացի Սանաբաղատի փեսան էր. ես նրան դուրս արեցի իմ մոտից։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 13:28
14 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Սանաբաղատը, ամովնացի Տուբիա ծառան և արաբացի Գեսամը լսեցին, ծաղրեցին մեզ և մեզ մոտ գալով՝ ասացին. «Ի՞նչ է այդ, որ անում եք, ցանկանում եք ապստամբե՞լ թագավորի դեմ»։


Եղիասիբի օրերին ղևտացիներից, որպես տոհմերի առաջնորդներ, գրանցված էին Հովդան, Հովան, Հովնանը և Իդուան։ Այս բոլորը քահանաներ էին Դարեհի թագավորության ժամանակ։


Հովակիմը ծնեց Եղիասիբին, Եղիասիբը՝ Հովադեին,


Եղիասիբ մեծ քահանան և նրա քահանա եղբայրները ոտքի ելան և շինեցին Ջրմուղի ավազանի դարպասը, սրբագործեցին այն և կանգնեցրին նրա դռները և կառուցեցին այն մինչև Անամայելի աշտարակը։


Երբ Սանաբաղատ իշխանն ու Ամովնի ծառա Տուբիան լսեցին, որ Իսրայելի բարությանը և պետքերին հետամուտ մարդ է եկել, նեղվեցին։


Իմաստուն թագավորը ցրում է ամբարիշտներին և նրանց անվահար անում։


Երբ արդար թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ նրա աչքից չի վրիպի։


Տքնեցի ու եղա Ինչպես միայնակ ճնճղուկ տանիքում։


Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդվեցրի, որ իրենց դուստրերին կնության չտան նրանց որդիներին և նրանց դուստրերին էլ չբերեն իրենց որդիների համար։ Նրանց ասացի.


Բայց երբ Սանաբաղատը, Տուբիան, արաբացիներն ու ամովնացիները լսեցին, թե Երուսաղեմի պարսպի շինությունը լավ ընթացքի մեջ է, և զանազան վայրերում արդեն գործը տեսանելի է դառնում, չարությամբ ընդունեցին այդ։


«Ամեն ոք, որ երեք օրվա ընթացքում Երուսաղեմ չգա, ըստ իշխանների ու ծերերի հրամանի, նրա ողջ ունեցվածքը կառգրավվի, իսկ ինքը կհեռացվի Իսրայելի ժողովրդի համայնքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ