Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։
Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու արդար ես և ճշմարիտ, որովհետև չոչնչացրիր մեր զավակին, այլ մեր զավակն ու արմատը մնացին մինչև այսօր, և արդ մենք մեր անօրենություններով կանգնած ենք քո առաջ և չենք կարողանում բարձրացնել մեր գլուխները և կանգնել քո առջև, որովհետև բազմացան մեր անօրենությունները, և մեր չարիքները մեր գլուխներից ավելի վեր բարձրացան»։
Ճչում էի ծիծեռնակի պես և աղավնու նման մնչում, որովհետև աչքերս տկարացան նայելուց դեպի երկնքի բարձունքը՝ դեպի Տերը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցավերը,
քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։
Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։
և Հուդայի մնացորդներից, որոնք բնակվում են եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկվի, որ վերադառնա Հուդայի երկիրը, ուր վերադառնալու և այնտեղ բնակվելու հույսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն ազատվածներից»։
Իսկ սրից ազատվածները՝ սակավաթիվ մարդիկ, եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Հուդայի երկիրը։ Եվ Հուդայի բոլոր մնացորդները, որ բնակվում են եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքն է հաստատվելու՝ ի՞մը, թե՞ իրենցը։
նրանում ողջ մնացած ստորները դուրս են բերելու իրենց տղաներին ու աղջիկներին։ Ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ նրանց հետ, և դուք տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և զղջալու եք այն չարիքի համար, որ բերել եմ Երուսաղեմի վրա, բոլոր այն չարիքների համար, որ բերել եմ նրա վրա։
Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։