Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 և Հուդայի մնացորդներից, որոնք բնակվում են եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկվի, որ վերադառնա Հուդայի երկիրը, ուր վերադառնալու և այնտեղ բնակվելու հույսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն ազատվածներից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն։ Որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:14
16 Խաչաձեւ Հղումներ  

Եսային աղաղակում է Իսրայելի մասին. «Եթե Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի, փոքր մնացորդ պիտի մնա,


Բոլոր մարդիկ, որոնք կդիմեն ու կանցնեն եգիպտացիների երկիրը, որպեսզի բնակվեն այնտեղ, սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանան, նրանցից ոչ ոք չպիտի կարողանա փրկվել այն չարիքներից, որ բերելու եմ նրանց գլխին»։


Այն օրն Իսրայելից մնացածները՝ Հակոբի տնից փրկվածները, այլևս չեն ապավինելու իրենց զրկողներին, այլ իրապես կապավինեն Աստծուն՝ Իսրայելի Սրբին։


Կգա այն օրը, երբ Աստված իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։


մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անտարբեր գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, ովքեր լսել էին այն։


Արդ, ո՛վ մարդ, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծում ես՝ խո՞ւյս ես տալու Աստծու դատաստանից։


«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատապարտությունից։


Արդ, իմացե՛ք, որ սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանաք նույն այն տեղում, ուր դուք կամենում եք գնալ ու բնակվել։


Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը։


Սակայն ազգերի մեջ ձեզանից սրից ազատվածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։


Դրա համար էլ լսե՛ք Տիրոջ պատգամը, Հուդայի բոլո՛ր մարդիկ, որ բնակվում եք եգիպտացիների երկրում. «Ահա ես երդվեցի իմ մեծ անձով,- ասում է Տերը՝ Աստված,- որ եթե իմ անունը նորից հնչի Հուդայի որևէ մարդու բերանից, եթե ասեն՝ “Տերը կենդանի է եգիպտացիների այս ամբողջ երկրում”,


ու ձեր միջից զատորոշելու եմ ամբարիշտներին և ապստամբներին, որպեսզի նրանց հանեմ իրենց բնակված վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայելի երկիրը։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ