Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 նրանում ողջ մնացած ստորները դուրս են բերելու իրենց տղաներին ու աղջիկներին։ Ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ նրանց հետ, և դուք տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և զղջալու եք այն չարիքի համար, որ բերել եմ Երուսաղեմի վրա, բոլոր այն չարիքների համար, որ բերել եմ նրա վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ ահա նրա մեջ մնացորդ պիտի մնա՝ ազատվածներ, որոնք որդիներ ու դուստրեր դուրս պիտի բերեն այնտեղից. ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ, և դուք պիտի տեսնեք նրանց վարքն ու նրանց գործերը և պիտի մխիթարվեք այն պատուհասի վերաբերյալ, որ բերեցի Երուսաղեմի վրա, այն ամենի վերաբերյալ, որ բերեցի նրա վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 14:22
27 Խաչաձեւ Հղումներ  

Մնացածներին գերեվարեց Բաբելոն։ Այնտեղ նրանք դարձան նրա ու նրա սերնդի ծառաները մինչև մարերի թագավորության հաստատումը,


Այս ամենը պիտի կատարվի երկրի վրա, հեթանոսների մեջ։ Ինչպես ճռաքաղ են անում ձիթենին, այդպես ճռաքաղ պիտի անեն և նրանց։ Եվ երբ այգեկութը դադարի,


Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի, նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնին ու կաղնին, սուրբ սերունդը նորից կհաստատվի»։


Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։


Այսպես է ասում Տերը. «Ավերվելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։


և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։


Սակայն նրանցից սակավաթիվ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր անօրենությունները պատմեն այն ազգերի մեջ, ուր մտնելու են։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


որպեսզի տանջանքներդ ստանաս և անարգվես այն ամենի համար, ինչ կատարել ես՝ ինձ բարկացնելու համար։


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։


Նրա կործանման աղմուկից ազգերը ցնցվեցին, երբ գուբ իջածների հետ նրան էլ գերեզման իջեցրի։ Եվ սանդարամետում մխիթարեցին նրան բերկրալից դրախտի բոլոր ծառերը, Լիբանանի ընտիր ու գեղեցիկ ջրարբի ծառերը։


Փարավոնը տեսնելու է նրանց և ցավ է ապրելու իր զորքերի համար, փարավոնի սրահար վիրավորները և նրա ողջ զորքը,- ասում է Տերը՝ Աստված,-


Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։


Հիշելու եք ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, և դուք զզվելու եք ձեր բոլոր անօրենություններից ու գարշելի արարքներից։


Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։


Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։


Եվ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չպակասեցներ, ոչ մեկը չէր փրկվի։ Բայց հանուն ընտրյալների, որոնց Աստված ընտրեց, այդ օրերը պակասեցրեց։


որովհետև Աստված ողորմած է. նա քեզ չի լքի ու քեզ չի կործանի, չի մոռանա քո հայրերի ուխտը, որ տվել է նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ