Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Իսկ սրից ազատվածները՝ սակավաթիվ մարդիկ, եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Հուդայի երկիրը։ Եվ Հուդայի բոլոր մնացորդները, որ բնակվում են եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքն է հաստատվելու՝ ի՞մը, թե՞ իրենցը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Իսկ սրից ազատվածները, որ Եգիպտոսի երկրից կվերադառնան Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ Հուդայի մնացորդները, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը՝ այնտեղ պանդխտանալու, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքը պիտի հաստատվի՝ ի՞մը, թե՞ իրենցը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:28
20 Խաչաձեւ Հղումներ  

Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։


Կենդանի մնացածները թվով այնքան պիտի լինեն, որ մանուկ երեխան էլ կարողանա հաշվել նրանց։


Եվ եթե Իսրայելի ժողովուրդը ծովի ավազի չափ էլ լինի, նրանից սակավաթիվ մնացորդ է մնալու։ Կործանումը վճռված է և պիտի կատարվի արդարությամբ,


Բոլոր մարդիկ, որոնք կդիմեն ու կանցնեն եգիպտացիների երկիրը, որպեսզի բնակվեն այնտեղ, սրով, սովով ու հիվանդություններով պիտի ոչնչանան, նրանցից ոչ ոք չպիտի կարողանա փրկվել այն չարիքներից, որ բերելու եմ նրանց գլխին»։


Եվ նրանց, որ եգիպտացիների երկրում են բնակվում, պիտի այցելեմ սրով, սովով ու մահով, ինչպես այցելեցի Երուսաղեմին,


և Հուդայի մնացորդներից, որոնք բնակվում են եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկվի, որ վերադառնա Հուդայի երկիրը, ուր վերադառնալու և այնտեղ բնակվելու հույսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն ազատվածներից»։


Եվ սա թող ձեզ նշան լինի,- ասում է Տերը,- որ այստեղ ես ձեզ այցելելու պիտի գամ, որպեսզի գիտենաք, որ իմ խոսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարվեն»։


Ելե՛ք այդ երկրից, ո՛վ փրկվածներ, մի՛ մնացեք, հիշե՛ք Տիրոջը, ո՛վ դուք հեռավորներ, և թող Երուսաղեմը ձեր միտքը գա։


Սակայն ազգերի մեջ ձեզանից սրից ազատվածներ եմ թողնելու՝ օտար երկրներում ցիր ու ցան։


Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։


Եվ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խոսքը։ Դուք հաջողություն չեք ունենա։


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ