Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 40:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինձ ներս տարավ։ Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ուներ։ Ինքն էլ կանգնած էր դարպասի մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ինձ տարավ այնտեղ, և ահա մի մարդ, որի տեսքը պղնձի տեսքի պես էր, ձեռքին քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դռան մեջ։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 40:3
14 Խաչաձեւ Հղումներ  

Հույսով պիտի հաստատեմ իմ իրավունքը և կշեռքով՝ իմ ողորմությունը, և նրանք, որ իրենց հույսն իզուր դրել են ստության վրա՝ ասելով՝ “Մեզ չի հասնի մրրիկը,


Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։


Սաթի տեսքով մի պատկեր էի տեսնում, նրանից ավելի ներքև՝ շուրջանակի կրակի տեսքով մի պատկեր. գոտկատեղից վեր՝ արեգակի նմանությամբ, իսկ գոտկատեղից վար՝ կրակի։


Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր, կճղակները նման էին հորթերի կճղակների, և նրանցից կայծեր էին թափվում՝ նման պղնձի փայլատակումներին։ Նրանց թևերն արագաշարժ էին։


Նա ինձ տարավ տաճար և չափեց նրա կամարը. լայնությունը մի կողմից վեց կանգուն էր, երկարությունը մյուս կողմից՝ վեց կանգուն,


Եկավ կանգ առավ հարավային դռան մոտ, որ արևելք էր նայում, չափեց հինգ հարյուր ձողաչափ։


Ես էլ կանգնած էի այնտեղ։ Ահա մի ձայն այն տաճարից խոսում էր ինձ հետ։ Մի մարդ կար մոտս.


Երբ դուրս եկա, մարդը ելավ իմ դիմաց. ձեռքին չափ ուներ։ Իր չափով հազար ձողաչափ չափեց ու անցավ ջրի, հորդ ջրի միջով։


ու ահա տեսնում էի մարդու կերպարանք, մեջքից վար՝ կրակ, մեջքից վեր՝ եթերի տեսքով, սաթի նման։


ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։


Ինձ տրվեց գավազանի պես մի եղեգ, և հրեշտակը կանգնած ասում էր ինձ. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու սրբարանն ու զոհասեղանը և նրա մեջ գտնվող երկրպագողներին։


Ինձ հետ խոսողն իր ձեռքում ուներ ոսկե եղեգյա քանոն՝ քաղաքը, նրա դռներն ու պարիսպները չափելու համար։