Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 1:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թևավոր, կճղակները նման էին հորթերի կճղակների, և նրանցից կայծեր էին թափվում՝ նման պղնձի փայլատակումներին։ Նրանց թևերն արագաշարժ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 1:7
7 Խաչաձեւ Հղումներ  

ոտքերը նման էին հնոցի մեջ ծխացող հրաշեկ պղնձի, իսկ նրա ձայնը՝ ինչպես առատահոս ջրերի ձայն։


Կենդանի էակների մեջ մի պատկեր կար՝ նման հրաբորբոք ածուխների և նման լապտերների, որ խառնիխուռն շարժվում էր կենդանիների մեջ. կրակի լույս կար, և այդ կրակից փայլատակումներ էին դուրս ցայտում։


Փնտրե՛ք Տիրոջը և հզո՛ր եղեք, Ամեն ժամ նրա երե՛սը փնտրեք։


դասակարգելու ըստ մաքուրի և ըստ անմաքուրի և ուսուցանելու Իսրայելի որդիներին, թե ո՛ր կենդանիները կարելի է ուտել, և որոնք՝ ոչ”»։


Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։


Ինձ ներս տարավ։ Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ուներ։ Ինքն էլ կանգնած էր դարպասի մոտ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ