Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 43:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ես էլ կանգնած էի այնտեղ։ Ահա մի ձայն այն տաճարից խոսում էր ինձ հետ։ Մի մարդ կար մոտս.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 43:6
7 Խաչաձեւ Հղումներ  

Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և քեզ հետ կխոսեմ Քավության վրայից՝ երկու քերովբեների մեջտեղից, որոնք Ուխտի տապանակի վրա են. ամեն անգամ, երբ ցանկանամ մի հրաման տալ Իսրայելի որդիներին»։


Այս ամենօրյա զոհաբերությունը պիտի լինի մշտապես, Վկայության խորանի դռանը՝ Տիրոջ առաջ, որտեղ ես քեզ կհայտնվեմ և կխոսեմ քեզ հետ։


Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։


Նրանց գլխավերևում գտնվող երկնակամարից է՛լ ավելի վեր, իբրև շափյուղա ակ՝ գահի պես մի բան կար, իսկ գահի վրա՝ մարդու կերպարանքով մեկը։


Ինձ ներս տարավ։ Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ուներ։ Ինքն էլ կանգնած էր դարպասի մոտ։


Տերը կանչեց Մովսեսին, խոսեց նրա հետ Վկայության խորանից՝ ասելով.


Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծու ցասման յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ