Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 41:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Նա ինձ տարավ տաճար և չափեց նրա կամարը. լայնությունը մի կողմից վեց կանգուն էր, երկարությունը մյուս կողմից՝ վեց կանգուն,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ապա ինձ տարավ տաճարը, չափեց դրանդիները. վեց կանգուն լայն այս կողմից և վեց կանգուն լայն՝ այն կողմից, տաղավարի լայնությամբ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 41:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր քառասուներորդ տարում և Սողոմոն արքայի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարվա երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։


Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունն էր վաթսուն կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն, բարձրությունը՝ քսան կանգուն։


Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։


դարպասի կամարը՝ գագաթի մոտ, ութ կանգուն էր։ Կամարները երկու կանգուն էին, և դրանք ներքին դռան կամարներն էին։


Սրբարանն ու տաճարը թևատարած էին ու քառանկյունաձև բացված։


Տաճարն ուներ երկու դուռ, սրբարանն էլ՝


Մտավ ներքին գավիթը։ Չափեց մուտքի կամարը. երկու կանգուն էր, մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի գլխի խոյակներն այս ու այն կողմերից՝ յոթական կանգուն։


Նա դուրս բերեց ինձ արտաքին գավիթը, դեպի արևելք, հյուսիսի դռան դեմ դիմաց, ու ներս տարավ ինձ։ Ես տեսա հինգ սենյակներ՝ հյուսիսակողմ միջանցքներով ու խորշերով,


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Ինձ հետ խոսողն իր ձեռքում ուներ ոսկե եղեգյա քանոն՝ քաղաքը, նրա դռներն ու պարիսպները չափելու համար։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։


Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծուց, և նրա անունը նոր է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ