Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ինձ տրվեց գավազանի պես մի եղեգ, և հրեշտակը կանգնած ասում էր ինձ. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու սրբարանն ու զոհասեղանը և նրա մեջ գտնվող երկրպագողներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ ինձ գավազանի նման մի եղեգ տրվեց՝ ասելով. «Վե՛ր կաց և չափի՛ր Աստծու տաճարը, զոհասեղանն ու նրա մեջ գտնվող երկրպագողներին։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 11:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ հետ խոսողն իր ձեռքում ուներ ոսկե եղեգյա քանոն՝ քաղաքը, նրա դռներն ու պարիսպները չափելու համար։


Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.


Հույսով պիտի հաստատեմ իմ իրավունքը և կշեռքով՝ իմ ողորմությունը, և նրանք, որ իրենց հույսն իզուր դրել են ստության վրա՝ ասելով՝ “Մեզ չի հասնի մրրիկը,


Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։


կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։


Մեկնեցին Ասերովթից և բանակեցին Ռաթամայում։


Եվ հրեշտակն ինձ ասաց. «Դու պետք է դարձյալ մարգարեանաս ժողովուրդների, ազգերի, լեզուների և երկրի թագավորների մասին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ