Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 21:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Ինձ հետ խոսողն իր ձեռքում ուներ ոսկե եղեգյա քանոն՝ քաղաքը, նրա դռներն ու պարիսպները չափելու համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ինձ հետ խոսողը մի ոսկե եղեգյա երիզաչափ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու պարիսպները։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 21:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ ներս տարավ։ Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր։ Ձեռքին շինարարի լար ու չափաձող ուներ։ Ինքն էլ կանգնած էր դարպասի մոտ։


Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրներ


և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Ասաց ինձ. «Դրանք այն եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և Իսրայելը»։


Նրա պարիսպը մեծ էր ու բարձր, ուներ տասներկու դուռ, վրան՝ տասներկու հրեշտակներ, որոնցից յուրաքանչյուրի անունը գրված էր դռների վրա՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի անունների։


Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունն հավասար էր լայնությանը։ Եվ նա չափեց նրա երկարությունը՝ տասներկու հազար ասպարեզ, նույն չափն ունեին նաև նրա լայնությունն ու բարձրությունը։


Եվ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձև մարգարիտներից. ամեն դուռ մեկ մարգարտից էր։ Եվ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու։


Նրա դռները չեն փակվի, այլ միշտ բաց կմնան, որովհետև գիշեր չի լինի նրա մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ