Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 33:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

պարտապանին հետ տա գրավը, վերադարձնի հափշտակածը, ընթանա կյանքի պատվիրաններով, անիրավություններ չգործի, հաստատ ապրելու է ու չի մեռնելու։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 33:15
26 Խաչաձեւ Հղումներ  

Անօրինապես քո եղբայրներից գրավ ես վերցրել, մերկերի զգեստները հափշտակել։


որբուկի էշը քշեցին տարան ու այրու եզն անգամ վերցրին։


Հափշտակեցին ստինքից որբին և թշվառին տառապեցրին։


Որոնց բերաններն ունայնություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։


փոսի տերը արծաթ թող վճարի անասունի տիրոջը, իսկ լեշը թող իրենը լինի։


աղքատին ու տնանկին բռնադատի, հափշտակություն անի, ավանդը չվերադարձնի, կուռքերի պաշտամունքին աչք գցի, անօրենություն գործի,


որևէ մարդու չբռնադատի, ավանդը չյուրացնի, հափշտակություն չանի, իր հացը տա քաղցածներին, մերկին հագցնի,


մարդու հանդեպ բռնություն չի կատարում, պարտապանի ավանդը վերադարձնում է, հափշտակություն չի անում, իր հացը քաղցածներին է տալիս, մերկին էլ հագցնում է,


նրանց իմ պատվիրանները տվեցի, նրանց իմ օրենքները ցույց տվեցի, որ մարդ կգործադրի ու դրանցով կապրի։


Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։


Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։


Պահեք իմ բոլոր պատվիրաններն ու իմ բոլոր պատգամները կատարեք։ Այդ ամենը կատարող մարդը կփրկվի դրանցով։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Իրենց զգեստները որպես ծածկոց էին գցում իրենց վրա ու զոհասեղանին և զրպարտությունների գինի էին խմում իրենց աստծու տան մեջ։


Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։


Իսկ Զակքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տե՛ր, ահա իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։


Եկվորի, որբի և այրու իրավունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրավ մի՛ վերցրու,


Երկանքի վերին ու ստորին մասերը գրավ չվերցնես, որովհետև այդպիսով դրա տիրոջ կյանքն ես գրավ վերցրած լինում։