Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եկվորի, որբի և այրու իրավունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրավ մի՛ վերցրու,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Օտարականի և որբի իրավունքը չոտնահարես և որբևայրու հագուստը գրավ չվերցնես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 24:17
39 Խաչաձեւ Հղումներ  

աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և ապականում արդարների խոսքերը։


«Անիծյալ լինի նա, ով կոտնահարի եկվորի, որբի և այրու իրավունքները»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։


Աղքատի իրավունքը մի՛ անտեսիր նրա դատի ժամանակ։


Իրենց ձեռքերը պատրաստ են չարության։ Իշխանը պահանջում է, և դատավորը խաղաղության խոսքեր է ասում ըստ իր անձի ցանկության։


և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։


ձեր իշխաններն ուխտադրուժ են և գողերին հանցակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր, որբերի իրավունքը չեն պաշտպանում և ուշադրություն չեն դարձնում այրիների դատին։


Դատի ժամանակ չպետք է ազդվեք որևէ մեկից։ Ինչպես դատում եք փոքրին, այնպես էլ դատեք մեծին։ Ոչ մեկից մի՛ վախեցեք, որովհետև դատը Աստծուն է պատկանում։ Իսկ եթե որևէ խնդիր ձեր ուժից վեր է, կհանձնեք ինձ, և ես կլսեմ այն”։


Պանդուխտին մի՛ նեղեք. դուք գիտեք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում»։


Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։


Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։


Զինվորները ևս հարցնում էին նրան. «Իսկ մենք ի՞նչ անենք»։ Նա ասաց նրանց. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի»։


Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


Մի՛ հարստահարեք այրուն և որբին, պանդուխտին և տնանկին, և թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ չարիքի համար”»։


Երկրի ժողովրդին տառապեցնում էին անիրավությամբ, հափշտակություններ էին անում. աղքատին ու տնանկին բռնադատում էին, պանդուխտի հետ արդարությամբ չէին վարվում։


քո մեջ հայր ու մայր էին անարգում, քո մեջ եկվորի ու պանդուխտի հետ անիրավությամբ էին վարվում, քո մեջ որբին ու այրուն էին բռնադատում,


Այսպես է ասում Տերը. «Իրավունք ու արդարությո՛ւն արեք, կողոպտվածին փրկե՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատեք և ամբարիշտ մի՛ եղեք, այդտեղ անմեղ արյուն մի՛ թափեք։


Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,


Դուք ինչո՞ւ եք զրկում իմ ժողովրդին և ամոթահար անում տնանկներին»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։


Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։


որ չհարբեն և չմոռանան իմաստությունը և չկարողանան ուղիղ դատել թույլին։


այլ արևը մայր մտնելու ժամանակ նրա գրավը կվերադարձնես. նա թող պառկի իր հագուստով, օրհնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, կհիշի քո արածը։


Երկանքի վերին ու ստորին մասերը գրավ չվերցնես, որովհետև այդպիսով դրա տիրոջ կյանքն ես գրավ վերցրած լինում։


Եթե ձեր երկրում օտարական հաստատվի, նրան չնեղեք։


որովհետև ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները։


Անօրինապես քո եղբայրներից գրավ ես վերցրել, մերկերի զգեստները հափշտակել։


որբուկի էշը քշեցին տարան ու այրու եզն անգամ վերցրին։


Պանդուխտին մի՛ չարչարեք և մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ