13 Եվ այն անապատում Իսրայելի տանն ասացի. “Իմ հրամաններո՛վ շարժվեք”, բայց չշարժվեցին։ “Իմ օրենքները պահե՛ք՝ գործադրելով դրանք, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի”։ Սակայն Իսրայելի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժվեցին, իմ օրենքները մերժեցին, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Իմ շաբաթները սաստիկ պղծեցին։ Եվ ասացի, որ անապատում նրանց վրա իմ զայրույթն եմ թափելու՝ նրանց ոչնչացնելու համար։
13 Բայց Իսրայելի տունն անապատում ապստամբեց իմ դեմ. նրանք չընթացան իմ կանոններով և իմ պատվիրանները մերժեցին, որոնք կատարող մարդը նրանցո՛վ կապրի, և իմ շաբաթները շատ պղծեցին, ու ես ասացի, որ անապատում իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու՝ նրանց բնաջնջելու համար։
Նրանց որդիներն էլ ինձ դառնացրին, իմ հրամաններով չշարժվեցին, չջանացին պահելու իմ օրենքները՝ դրանք գործադրելու համար, որոնք եթե մարդ գործադրի, դրանցով էլ կապրի։ Եվ պղծում էին իմ շաբաթները։ Ես էլ ասացի, որ անապատում իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա՝ իմ բարկությունն ի կատար ածելու համար։ Եվ ձեռքս նրանց վրայից հետ քաշեցի։
Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Իսկ այն օտարազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը, որպեսզի ծառայեն նրան և սիրեն նրա անունը, նրա համար ծառաներ և աղախիններ լինեն, ու բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները և չեն պղծի, ու կմնան իմ ուխտի մեջ,
ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։
Այսպես է ասում Տերը. «Հուդայի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ մերժեցին Տիրոջ օրենքները և նրա հրամանները չպահեցին, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի բաներով, որոնց հետևից գնացին նրանց հայրերը։
Ինչո՞ւ Տիրոջ խոսքն անարգեցիր՝ նրա աչքի առաջ չարիք գործելով։ Դու սրով սպանեցիր քետացի Ուրիային և նրա կնոջը քեզ կնության առար. նրան սպանեցիր ամովնացիների սրով։
Այն օրվանից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից, այդպես վարվեցին նրանք ինձ հետ մինչև այսօր. լքեցին ինձ ու ծառայեցին օտար աստվածների։ Նույնպես և քեզ հետ են վարվում։
Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։
որը, լքվելով նրանց կողմից, պիտի վայելի իր շաբաթները, քանի որ այն ավերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժվեն իրենց կատարած անօրենությունների համար այն բանի փոխարեն, որ արհամարհեցին իմ պատվիրանները, և իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։
Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։
ինչպես որ այն անապատում դատի նստեցի ձեր հայրերի հետ, երբ նրանց եգիպտացիների երկրից դուրս հանեցի։ Այդպես եմ դատելու ձեզ,- ասում է Տերը՝ Ամենակալ Աստված։
«Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։
Ես նախատեցի Երուսաղեմում եղած հրեաներին ու Հուդայի իշխանավորներին և ասացի նրանց. «Դուք այս ի՞նչ անօրենություն եք գործում. պղծում եք սուրբ շաբաթի օրերը։