Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 33:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Նրա գործած բոլոր մեղքերը չեն հիշվելու, որովհետև իրավունք ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 33:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Նրա բոլոր մեղքերը, որ գործած կլինի, և բոլոր անիրավությունները, որ կատարած կլինի, չեն հիշվելու, այլ իր արդարության համար, որ արած կլինի, ապրելու է։


Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։


Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։


Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։


Քրիստոսի առատ պարգևները չեն համեմատվում այն չարիքի հետ, որ արեց մի մարդու մեղքը, որովհետև մի անկումը դատապարտություն բերեց, մինչդեռ բազմաթիվ մեղքերի նկատմամբ շնորհաբաշխ արարքը առաջնորդեց արդարության։


Որպեսզի, ինչպես որ մեղքը թագավորեց մահվամբ, նույնպես և շնորհը կթագավորի արդարությամբ հավիտենական կյանքի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։


Քո ժողովրդի որդիներն ասում են. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Իրենց ճանապարհն ուղիղ չէ։


Սահման դրեցիր, որպեսզի չանցնեն Եվ չվերադառնան՝ երկիրը ծածկելու։


նրանց իմ պատվիրանները տվեցի, նրանց իմ օրենքները ցույց տվեցի, որ մարդ կգործադրի ու դրանցով կապրի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ