ԵԶԵԿԻԵԼ 32:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ՝ խորխորատի խորքերում է նրանց գերեզման տրվել, բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Սրից էին ընկել բոլոր խոցվածները, ովքեր գուբերի հատակն իրենց գերեզման դարձրին։ Բոլորը հավաքվել են նրա շիրիմների շուրջը։ Ամենքն էլ խոցված էին՝ սրով ընկած, ովքեր իրենց սարսափն էին տարածել ողջերի երկրի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որոնց գերեզմանները գբի ամեն խորքում են դրված։ Եվ իր բազմությունն իր գերեզմանի շուրջն է, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում։ |
Ասացի, որ երկրի վրա այլևս չեմ տեսնի Աստծու փրկությունը, ոչ էլ՝ այնտեղ բնակվողներից որևէ մեկին։
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
ողբալու և ասելու են. “Ինչպե՞ս կորստյան մատնվեցիր, ծովի մեջ տապալվեցիր, ո՛վ հոյակապ քաղաք, զորացել էիր ծովում, դու և քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներին։
քեզ իջեցնելու եմ նրանց մոտ, ովքեր խորխորատ են իջել՝ հավիտենապես հավաքվածների մոտ, քեզ երկրի ընդերքում եմ բնակեցնելու՝ իբրև հավիտենական ավերակ, նրանց կողքին, ովքեր հավիտենապես խորխորատ են իջել, որպեսզի այլևս բնակելի չդառնաս, կյանք ունեցող երկրի վրա չվերահաստատվես։
քանզի իր ահն էր տարածել ողջերի երկրի վրա, բայց փարավոնը և նրա հետ իր ողջ զորքը ննջելու են սրով խոցված անթլփատների մեջ»,- ասում է Տերը՝ Աստված։
Եվ Տերը հրաման կտա քեզ համար, և քո անունով այլևս չի սերմանվի. «Քո աստծու տնից կվերացնեմ քանդակները և ձուլածո կուռքերը քեզ համար գերեզման կդարձնեմ»։