Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 26:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 քեզ իջեցնելու եմ նրանց մոտ, ովքեր խորխորատ են իջել՝ հավիտենապես հավաքվածների մոտ, քեզ երկրի ընդերքում եմ բնակեցնելու՝ իբրև հավիտենական ավերակ, նրանց կողքին, ովքեր հավիտենապես խորխորատ են իջել, որպեսզի այլևս բնակելի չդառնաս, կյանք ունեցող երկրի վրա չվերահաստատվես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 26:20
26 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դու, Կափառնաո՛ւմ, որ մինչև երկինք ես բարձրացել, պիտի իջնես մինչև դժոխք։


և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։


Ջրերը թափվեցին ինձ վրա մինչև շունչս։ Դժնդակ անդունդները պաշարեցին ինձ։ Գլուխս մտավ


Հովնանն աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, կետի փորի մեջ


Քանի որ եթե թաքնվեն դժոխքում, այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց, և եթե ելնեն երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, և եթե թաքնվեն Կարմելոսի բարձունքներում, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց։


Անունս էլ սուրբ է ճանաչվելու իմ ժողովրդի՝ Իսրայելի մեջ ու այլևս չի պղծվելու։ Եվ երկրի բոլոր ազգերը կիմանան, որ ես եմ Տերը՝ Իսրայելի սուրբը։


առանց հապաղելու ինձ խավարի մեջ նստեցրեց, ինչպես հավիտենական մի մեռելի։


Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու


Տերը պիտի գա, և Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։


Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն Աստծու որդինե՛ր, մատուցե՛ք Տիրոջը, Նորածին խոյե՛ր մատուցեք Տիրոջը, Փառք ու պատի՛վ մատուցեք Տիրոջը,


Նրանք իրենց ունեցվածքով ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։


Իսկ եթե Տերը մի նոր նշան ցույց տա, երկիրն իր բերանը բացելով կլանի նրանց, նրանց տները և նրանց ողջ ունեցվածքը, և ողջ-ողջ դժոխք իջնեն, իմացե՛ք, որ այդ մարդիկ զայրացրին Տիրոջը»։


Եվ դո՛ւ, Կափառնաո՛ւմ, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք կիջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչ այսօր հաստատ կանգուն կլիներ։


Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։


Դժոխքն անհանգստացավ քեզ ընդունելիս, միանգամից ոտքի ելան մահացած բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին, իրենց գահերից վեր ելան հեթանոսների բոլոր թագավորները։


Ամենքը քեզ ասացին. “Դու էլ մեզ նման ընկար և մեզ պես դարձար”։


Նրանք ինձ համար ուրախություն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան աշխարհի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բարի բաների մասին, որ ես անելու եմ նրանց համար, երկյուղ պիտի կրեն ու դառնանան նրանց համար կատարած իմ բոլոր բարիքների և խաղաղության պատճառով»։


որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ