ԵԶԵԿԻԵԼ 30:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կործանելու եմ Պաթուրես երկիրը, կրակ եմ գցելու Տայանի վրա, վրեժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամայի պիտի դարձնեմ Պաթուրեսը, Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ և Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ։ |
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։
Տայանի իշխանները հիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։
Տերը Երեմիայի միջոցով խոսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին եգիպտացիների երկրում, գտնվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրես երկրում, ու ասաց.
Այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստվածներին, նաև այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմությունն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր եգիպտացիների երկրում, Պաթուրեսում, պատասխան տվեցին Երեմիային՝ ասելով.
Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածն ասում է. «Ահա ես վրեժխնդիր եմ լինելու նրա որդի Ամովնից, փարավոնից ու եգիպտացիներից, նրանց աստվածներից ու նրա թագավորներից, փարավոնից ու նրան ապավինողներից.
եգիպտացիներին վերադարձնելու եմ գերությունից և նրանց բնակեցնելու եմ Պաթուրեսի երկրում, այն երկրում, որտեղից գերի էին քշվել։ Եվ այնտեղ գոյություն է ունենալու մի իշխանություն՝ ավելի խեղճ,
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։
Զայրույթս թափելու եմ Սայինի՝ եգիպտացիների ամրոցի վրա ու կործանելու եմ մեմփացիների հարստությունը։
Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. Սայինում մեծ իրարանցում է լինելու, դիոսպոլացիների քաղաքը բզկտվելու է, և ջրեր են բխելու։
Ու կիմանան, որ եմ Տերը, երբ կրակ գցեմ եգիպտացիների վրա, և խորտակվեն նրա բոլոր օգնականները։
Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, Ովնի՛ բաժնեմաս. նա, որ բնակվում է գետերի մեջ, և ջրերը շրջապատել են նրան, որի սկիզբը ծովն է, և ջրերը՝ նրա պարիսպը։
Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։