Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 46:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածն ասում է. «Ահա ես վրեժխնդիր եմ լինելու նրա որդի Ամովնից, փարավոնից ու եգիպտացիներից, նրանց աստվածներից ու նրա թագավորներից, փարավոնից ու նրան ապավինողներից.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա ես պատժելու եմ Նովհ Ամոնին, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 46:25
16 Խաչաձեւ Հղումներ  

Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Այսպես է ասում Տերը. «Ահա ես եգիպտացիների արքա Վափառ փարավոնին կհանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպես որ Սեդեկիա արքային տվեցի իր թշնամու և իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը»։


Աղաղակի՛ր, Եսեբո՛ն, որովհետև Գեհը կործանվեց, բողո՛ք բարձրացրեք, ո՛վ Ռաբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, մոլեգնե՛ք, սգացե՛ք և ցանկապատերի շուրջն այս ու այն կո՛ղմ թափառեք, որովհետև Մեղքոմն իր քրմերի ու իշխանների հետ միասին գերի է գնում։


Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես փարավոնի՝ եգիպտացիների արքայի դեմ եմ. փշրելու եմ նրա հզոր, մկանուտ ու ջլուտ բազուկները, նրա ձեռքից գցելու եմ սուրը։


Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ