Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 30:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Զայրույթս թափելու եմ Սայինի՝ եգիպտացիների ամրոցի վրա ու կործանելու եմ մեմփացիների հարստությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Իմ զայրույթը պիտի թափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա և պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 30:15
6 Խաչաձեւ Հղումներ  

«Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար Այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- Կբերեմ իմ փրկությունը և կապահովեմ նրանց Եվ համարձակորեն կխոսեմ նրանց հետ»։


Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Եղիմից չվեց ու եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի ու Սինայի միջև, եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։


Կործանելու եմ Պաթուրես երկիրը, կրակ եմ գցելու Տայանի վրա, վրեժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից։


Կրակի եմ մատնելու Եգիպտոսը. Սայինում մեծ իրարանցում է լինելու, դիոսպոլացիների քաղաքը բզկտվելու է, և ջրեր են բխելու։


Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։


Եվ տաճարից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր յոթ հրեշտակներին. «Գնացե՛ք, Աստծու ցասման յոթ գավաթները թափե՛ք երկրի վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ