Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 30:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ իմ դատաստանն եմ անելու Եգիպտոսում։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Այսպես ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 30:19
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը, խոսեց ինձ հետ և ասաց. «Արի՛, քեզ ցույց պիտի տամ դատաստանն այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա.


Կործանելու եմ Պաթուրես երկիրը, կրակ եմ գցելու Տայանի վրա, վրեժխնդիր եմ լինելու դիոսպոլացիներից։


Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։


Մովաբից էլ եմ վրեժխնդիր լինելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը”»։


Եվ կլինես ողբալի ու եղկելի, ծաղր ու ցուցանք՝ ձեզ շրջապատող ազգերի մեջ, երբ ես ձեր մեջ դատաստան կանեմ բարկությամբ, ցասումով ու ցասումնալի վրեժխնդրությամբ”։ Ես՝ Տերս, ասացի։


Ուստի Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ահա ես ձեր դեմ եմ ու ձեր մեջ դատաստան կանեմ այդ ազգերի առաջ


Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։


երբ եգիպտացիները թաղում էին իրենց մեռելներին, որոնց կոտորել էր Տերը՝ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին։ Տերը նրանցից վրեժ էր լուծել իրենց աստվածների համար։


Եվ իմ փառքը տալու եմ ձեզ, ու բոլոր ազգերը տեսնելու են իմ դատաստանը, որ արել եմ, և իմ ձեռքը, որ բերելու եմ նրանց վրա։


Որ վրեժ լուծեն հեթանոսներից՝ Ի հանդիմանություն բոլոր ժողովուրդների.


Կասես. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, Սիդո՛ն։ Փառավորվելու եմ քո մեջ։ Ու կիմանաս, որ ես եմ Տերը, երբ քո դատաստանն անեմ։ Եվ ես սրբաբանվելու եմ քո մեջ։


“Երբ Եգիպտոսը կործանման մատնեմ, երկիրն էլ ամբողջովին ավերվելու է։ Երբ այնտեղից ցրիվ տամ բոլոր բնակիչներին, կիմանան, որ ես եմ Տերը՝ Աստված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ