Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։
ԵԶԵԿԻԵԼ 28:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու դրախտի փափկության մեջ ես եղել, քեզ վրա ես կապել բոլոր թանկարժեք քարերը՝ սարդիոն ու տպազիոն, զմրուխտ ու կարկեհան, շափյուղա ու հասպիս, արծաթ ու ոսկի, սուտակ, ակաթ, մեղեսիկ, ոսկեքար, բյուրեղ, եղնգաքար. ոսկով ես լցրել քո գանձարաններն ու շտեմարանները։ Սկսած այն օրից, երբ ստեղծվեցիր ու պատրաստվեցիր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։ |
Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։
Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։
«Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, պոռնկության լքվա՛ծ քաղաք, լա՛վ նվագիր, նորից ու նորի՛ց երգիր, որ քո հիշատակը մնա»։
Թմբուկների ցնծությունը դադարեց, ամբարիշտների հպարտությունն ու մեծությունը տեղի տվեցին, քնարների ձայները լռեցին։
Եվ իրենց օգնականները, որոնց վրա հույս էին դրել, ամեն կողմից շրջապատման մեջ են առնելու նրան. փողերով ու թմբուկով նրանք շատ անգամ փոխնիփոխ պիտի կռվեն նրանց դեմ ու ոչ թե վաղօրոք, այլ հենց ժամանակին վրեժխնդիր պիտի լինեն նրանցից։
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։
Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։
Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։
Եվ ասելու են. “Ավերված երկիրը փարթամ պարտեզ է դարձել, իսկ ավերակ, կործանված ու քանդված քաղաքները՝ ամրացած ու բնակեցված”։
Նրա առջևից լափող կրակ է, նրա հետևից՝ բորբոքված բոց. նրա առջևում երկիրը որպես վայելչության դրախտ է, իսկ նրա հետևում՝ ավերված դաշտ. և փրկվող չի լինի նրանից։
Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։