Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 «Քնա՛ր վերցրու, շրջի՛ր ու կոծի՛ր, պոռնկության լքվա՛ծ քաղաք, լա՛վ նվագիր, նորից ու նորի՛ց երգիր, որ քո հիշատակը մնա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 «Վերցրո՛ւ քնարը, շրջի՛ր քաղաքում, ո՛վ մոռացված պոռնիկ, լա՛վ նվագիր, շատ երգե՛ր երգիր, որ հիշեն քեզ»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 23:16
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ պիտի գա մի օր, երբ Տյուրոսը յոթանասուն տարի լքված պիտի լինի, այնքան, որքան մի թագավորի իշխանության ժամանակն է լինում, որքան մի մարդու կյանքի ժամանակը։ Յոթանասուն տարի հետո Տյուրոսը պիտի դառնա այնպիսին, ինչպես պոռնիկի երգն է ասում.


Յոթանասուն տարի հետո Տերը պիտի այցելի Տյուրոսին, որը նորից նույն կարգով պիտի վերահաստատվի, ինչպես առաջ էր, և այնտեղ պիտի կատարվի աշխարհի երեսին գոյություն ունեցող երկրագնդի բոլոր թագավորների առևտուրը։


Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։


Նա երաժիշտներիդ բազմությունը ցրելու է, և քո մեջ երգի ձայներ այլևս չեն լսվելու։


բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ